Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը «մտավոր հետամնաց» չէ

Էրդողանը «մտավոր հետամնաց» չէ
17.05.2016 | 20:51

Թուրքիայում հետաքննություն է սկսվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «մտավոր հետամնաց» անվանած ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Օքան Գայթանջըօղլուի նկատմամբ, որը ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավոր խորհրդականն է՝ գրում է «Ջումհուրիեթը»: Քեշան քաղաքում ԺՀԿ բաժանմունքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Էրդողանի ցուցումով Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու շուրջ քննարկումներին, Գայթանջըօղլուն ասել է. «Այստեղից դիմում եմ մտավոր հետամնաց, նախագահ կոչվող, չստացված բռնապետին: Թող հանկարծ չփորձի Թուրքիայում լարվածություն ստեղծել: Դե, ինչքան ուզում է թող անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսի»: Թերթը հայտնում է, որ ԺՀԿ պատգամավորի` Էրդողանի հասցեին արտահայտությունը և տեսանյութը հայտնվել է տեղական մամուլում և սոցցանցերում:

Դրանից հետո Քեշանի հանրապետական գլխավոր դատախազությունը «Թուրքիայի նախագահին վիրավորելու» պնդումով սեփական նախաձեռնությամբ Օքան Գայթանջըօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսել: ԺՀԿ պատգամավորի նկատմամբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Քեշանի բաժանմունքի նախագահությունը ևս դատական հայց է ներկայացրել դատախազություն: Թուրքական մամուլի համաձայն` Էրդողանի՝ Թուրքիայի վարչապետի և նախագահի պաշտոններում գտնվելու արդեն 13 տարում նրան «վիրավորելու» մեղադրանքով մոտ 2000 մարդու դեմ դատական գործեր են հարուցվել: Շահած գործերով Էրդողանը հարյուր հազարների հասնող թուրքական լիրա փոխհատուցում է ստացել:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ