Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Դա ճիշտ ուղղությամբ արված քայլ էր

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Դա ճիշտ ուղղությամբ արված քայլ էր
18.05.2016 | 12:28

ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին ամենօրյա ճեպազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը` պատասխանելով լրագրողների հարցերին: Մեկնաբանելով մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը` Քիրբին նշել է, որ երկու երկրների նախագահներն էլ պարտավորվել են հարգել հրադադարը, ջանքեր գործադրել փոխադարձ վստահության հաստատման համար, հունիսին վերսկսել բանակցությունները՝ հակամարտությանը համապարփակ լուծում գտնելու համար:

«Նրանք դրսևորեցին քաղաքական կամք` ստատուս-քվոյի շրջանակներից դուրս գալու ու տարածաշրջանի ողջ բնակչության համար օգտակար քայլերի դիմելու համար: ԱՄՆ-ը պատրաստակամ է աջակցել կողմերին այս հարցում: Սա շատ դրական հանդիպում էր ու ճիշտ ուղղությամբ արված քայլ: Այժմ բոլորը պետք է ջանասիրաբար աշխատեն` իրենց ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար»,-ասել է Քիրբին:

Լրագրողներից մեկը հիշեցրել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստակամ են հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով կրակի արձակման վայրը ֆիքսող համակարգերի տեղադրմանը, մինչդեռ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը և խնդրել է Քիրբիին մեկնաբանել Բաքվի դիրքորոշումը: Նա հրաժարվել է:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ