Թուրքիան, ինչպես և նախկինում, կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը՝ Trend-ին ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի հարցերով ներկայացուցիչ Վուրալ Ալթայը: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում ճգնաժամը չի բխում ոչ Ռուսաստանի, ոչ Թուրքիայի շահերից: «Թուրքիան չի փակել դիվանագիտական ուղիները Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման համար»,- ասել է Ալթայը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն ասել էր, որ եթե Ռուսաստանը ցանկանա վերականգնել հարաբերությունները, Թուրքիան պատրաստ է: