Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ԵՄ-ի հետ հարաբերություններում «խաղալ կանոններով, այլ ոչ թե կանոնների հետ»: «Ես վստահ եմ ապագայում մեր համագործակցության վրա, դեռևս Թուրքիան համաձայնվում է խաղալ կանոնների հետ, այլ ոչ թե կանոններով»,- ասել է Տուսկը:
Նախօրյակին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան թուրքական հակաահաբեկչական օրենսդրության փոփոխության մասին ԵՄ-ի կոչը ընդունում է որպես ահաբեկչության աջակցություն: Նախարարի խոսքով` Թուրքիան ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման հարցում ճնշումներ չի ընդունի և չի գնա ոչ մի զիջումների: