Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռիչարդ Միլս. Բոլորս ձգտում ենք խնդրի համակողմանի կարգավորման

Ռիչարդ Միլս. Բոլորս ձգտում ենք խնդրի համակողմանի կարգավորման
19.05.2016 | 11:15

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը: «Կարծում եմ, որ երկուշաբթի օրը Վիեննայից ստացած լուրերը շատ դրական էին: Ձեռքբերում էր, որ երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը 94-95 թվականների հրադադարի համաձայնագրին: Կարծում եմ՝ համաձայնությունը, որ կողմերը պատրաստ են աշխատել հետաքննության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ շփման գծի երկայնքով, ևս դրական է և դրսևորում է բարի կամք և պատրաստակամություն»,-ասաց նա:

ԱՄՆ դեսպանը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հետամուտ լինել և զարգացնել այդ հանձնառությունը: «Մյուս համաձայնությունը՝ հունիսին հանդիպելու վերաբերյալ, կրկին դրական է և լավատեսորեն է տրամադրում»,- ասաց նա: Ռիչարդ Միլսը նաև նշեց, որ համանախագահները, ԱՄՆ կառավարությունը լիահույս են, որ այդ հանդիպումը կբերի դրական արդյունքների և կհանգեցնի նրան, ինչին բոլորս ձգտում ենք՝ ԼՂ խնդրի համակողմանի կարգավորման:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ