Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՈՒկրաինան կարող է «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման իրավունքը փոխանցել այլ երկրի

ՈՒկրաինան կարող է «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման իրավունքը փոխանցել այլ երկրի
19.05.2016 | 11:20

ՈՒկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկը հայտարարել է, որ ՈՒկրաինան կարող է «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման իրավունքը փոխանցել այլ երկրի, քանի որ մրցույթի անցկացումը չափազանց մեծ գումարներ է պահանջում, հաղորդում է «Украинская правда»-ն:

«Իմ աշխատանքի առանձնահատկությունից ելնելով` ես պետք է մտածեմ բյուջեի մասին: Ես կոչ եմ անում սթափ գնահատել «Եվրատեսիլի» հնարավորություններն ու շահերը և հիշեցնում եմ, որ նախագիծը պետք է ֆինանսական հիմքեր ունենա: 1 մլրդ գրիվենը հսկայական թիվ է: Ի վերջո աշխարհը հինգ օրինակ գիտի, երբ մրցույթի անցկացման իրավունքը փոխանցվել է այլ երկրի: Օրինակ, Ֆրանսիան 1960-ին այդ իրավունքը փոխանցեց Բելգիային»,- հայտարարել է նա: Նախարարի խոսքով` եթե երկիրը համաձայնի մրցույթի անցկացմանը, նա պետք է հասկանա, թե դրանից ինչ օգուտ կունենա:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ