Այսօր Բրյուսելում հանդիպում են ՆԱՏՕ-ի արտգործնախարարները՝ քննարկելու, թե ինչ կարող են անել Եվրոպայից դուրս անվտանգության սպառնալիքների դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ հիմնական շեշտը դրվելու է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վրա:
Աշխատանքային ճաշի ընթացքում քննարկումներ կծավալվեն Ռուսաստանի աճող ագրեսիայի դեմ քաղաքականություն մշակելու շուրջ: Վաղը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների ԱԳ նախարարները կհանդիպեն ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Բրյուսելում հանդիպում են ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները