Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՈՒզո՞ւմ եք հայտնի դառնալ, Էրդողանին ասեք՝ ով է ինքը

ՈՒզո՞ւմ եք հայտնի դառնալ, Էրդողանին ասեք՝ ով է ինքը
19.05.2016 | 13:19

Թուրքիայում ԵՄ ղեկավար, գերմանացի դիվանագետ Հանսյորգ Հաբերը կանչվել է ԱԳՆ, հայտնում է AFP գործակալությունը: Թուրքական ԶԼՄ-ներում հայտնվել են հաղորդագրություններ, որ Հաբերը խստորեն քննադատել է փախստականների համաձայնագրի բանակցություններում Անկարայի պահվածքը:

Anadolu գործակալությունը հայտնել է, որ դիվանագետը, պատասխանելով հարցին` ինչպես է ընթանում Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի հարցի լուծումը, հայտարարել է. «Մենք ունենք ասացվածք` սկսել ինչպես թուրք, ավարտել ինչպես գերմանացի: Այստեղ ճիշտ հակառակն է»։ Թուրքիայի ԱԳՆ-ում Հաբերին հայտարարվել է, որ նրա մեկնաբանությունը «վրդովեցրել» է և միանշանակ քննադատվում է թուրքական կառավարության կողմից, փոխանցում է Deutsche Welle-ն:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ