ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինդոնեզացի գործընկեր Ջոկո Վիդոդոյի հետ քննարկել է Ինդոնեզիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու գաղափարը։ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ցանկություն են հայտնել 40 երկրներ ու միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Ինդոնեզիան, Հնդկաստանը, Չինաստանը, Թաիլանդը, Կամբոջան, Իսրայելը։ 2015-ին ազատ առևտրի գոտու համաձայնագիր է ստորագրվել Վիետնամի հետ։
«Մենք քննարկել ենք երկկողմ համագործակցության հարցերի ողջ համալիրը»,- հավելել է Պուտինը։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ նախանշվել են ռուս-ինդոնեզական համագործակցության զարգացման հանձնարարություններն ու ուղղությունները։