ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ակնկալում է, որ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները կերկարացվեն։
Գերմանական Welt թերթին հարցազրույցում Մոգերինին նշել է, որ պատժամիջոցների հավանական երկարացման պատճառը ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնագրերը չիրագործելն է ամբողջական ծավալով։
ԱՄՆ-ը, ԵՄ-ն և մի շարք այլ երկրներ ու միջազգային կազմակերպություններ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ էին սահմանել 2014-ի մարտին Ղրիմի բռնակցումից հետո, այնուհետև ընդլայնել են՝ ՈՒկրաինայի արևելքում Մոսկվայի քաղաքականության պատճառով։