Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ո՞վ կգնա Անթալիա

Ո՞վ կգնա Անթալիա
19.05.2016 | 13:26

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին խորհուրդ է տվել հրաժարական տալ: Նրա կարծիքով՝ Չավուշօղլուն պետք է հեռանար դեռ այն ժամանակ, երբ թուրքական ՌՕՈՒ-ն ռուսաստանյան ինքնաթիռ էր խոցել: Հանդիպելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Չավուշօղլուն ասել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի Թուրքիայի կապը ԻԼԻՊ-ի հետ:

«Իսկ եթե Դուք չապացուցեք Ձեր պնդումները, Անթալիայում ապրելու եմ հրավիրում, որպես մեր հյուրի, մինչև ձեր կյանքի վերջը»,- ասել էր Չավուշօղլուն: « ԻԼԻՊ-ի հետ կապերի համար հրաժարական չեն տալիս, այլ բանտ են գնում»՝ Facebook-ում բացատրել է Մարիա Զախարովան:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ