Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լուկաշենկոն կիսել է անձնական փորձը

Լուկաշենկոն կիսել է անձնական փորձը
20.05.2016 | 11:01

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ-ի անդամ պետությունների հատուկ ծառայությունների ու անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պետք է ավելի ակտիվորեն զբաղվել Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և ԱՊՀ-ի համար այլ արդիական խնդիրների լուծմամբ, հայտնում է belta.by-ն։ Լուկաշենկոյի կարծիքով՝ Խորհրդի նիստը հնարավորություն է տալիս առավել բաց քննարկելու այն խնդիրները, որոնցով այսօր «հիվանդ» է ԱՊՀ-ն. իրադրությունը Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և ՈՒկրաինայում։

«Եթե մենք չտեսնենք, այդ հիվանդությունները չբուժենք, մենք կխորացնենք»,- ասել է Բելառուսի նախագահը: Նա ընդգծել է, որ ԱՊՀ-ն պետք է ձգտի երկխոսության՝ այդ և այլ սուր հարցերի շուրջ։ «Պետք է պայմանավորվել։ Մենք նույն նավակի մեջ ենք, ոչ ոք մեզ այնտեղ՝ այլ ափերում, չի սպասում»,- ասել է Լուկաշենկոն։

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ