Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

A320 ինքնաթիռում կարող էր ահաբեկչություն լինել

A320 ինքնաթիռում կարող էր ահաբեկչություն լինել
20.05.2016 | 11:02

Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունը EgyptAir ավիաընկերության անհետացած A320 ինքնաթիռի միջադեպում դիտարկում է ահաբեկչության վարկածը, գրում է Reuters-ը: Նախարարության տվյալներով՝ ահաբեկչության վարկածն ավելի հավանական է, քան տեխնիկական խնդիր ունենալը: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը եգիպտական ինքնաթիռի հետ տեղի ունեցածն ահաբեկչական հարձակում է անվանել և կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ «Եվրոպայի գործընկերներին միջոցառումներ ձեռնարկել՝ այդ ահաբեկչական գործողությանը ներգրավված անձանց պարզելու համար»:

Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից և կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտակայքում։

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ