ԱՄՆ-ը ու ԵՄ-ն չեն խոչընդոտի ֆինանսական ինստիտուտներին և ընկերություններին գործնական կապեր հաստատել Իրանի հետ: Համաձայն Գործողությունների համապարփակ նախագծի` ԵՄ-ն և ԱՄՆ-ն չեղարկել են Իրանի նկատմամբ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, որոնք կապված էին իրանական միջուկային ծրագրի հետ:
«Արդյունքում՝ այսօր կան մեծ տնտեսական հնարավորություններ ընկերությունների և ֆինանսական ինստիտուտների համար, որ գործեր վարվեն Իրանի հետ»,- ասվում է հայտարարությունում: Նրանք կոչ են արել Իրանին քայլեր ձեռնարկել բարեհաջող բիզնես կլիմայի ստեղծման համար: