ԱՄՆ հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի պահվածքը և սադրիչ հայտարարությունները վկայում են, որ նա պատրաստ չէ կատարելու պետության ղեկավարի պարտականությունները և գրեթե ինքնակամ դարձել է «ահաբեկիչներ ներգրավող»՝ CNN-ի եթերում հայտարարել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որ նույնպես ԱՄՆ նախագահի թեկնածու է՝ դեմոկրատական կուսակցությունից։
«Ես գիտեմ` որքան դժվար է նախագահի աշխատանքը, հետևողականություն, ուժ և գիտելիքներ է պահանջում: Ես եկել եմ այն եզրահանգման, որ Թրամփը չի համապատասխանում ԱՄՆ նախագահի պաշտոնին»,- ասել է Քլինթոնը: Նա նշել է, որ միլիարդատիրոջը դատում է իր պահվածքով և հայտարարություններով։
«Երբ մարդն առաջադրվում է ԱՄՆ նախագահի պաշտոնում, նրան լսում և հետևում է ամբողջ աշխարհը: Եթե նման մարդն ասում է, որ կմեկուսացնի բոլոր մուսուլմաններին, իր դեմ է տրամադրում ամբողջ մուսուլմանական աշխարհին և ազդանշան է տալիս ահաբեկիչներին»,- ասել է Քլինթոնը: