Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ կուսակցության նախագահ Մարին Լե Պենը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին համարում է ԱՄՆ նախագահի ամենավտանգավոր թեկնածուն.
«Կա թեկնածու, որն ինձ առավել վտանգավոր է թվում Ֆրանսիայի համար, Հիլարի Քլինթոնը: Այդ կինն ուղեկցել է ամերիկյան քաղաքականության բոլոր որոշումները, որ տարել են աշխարհը քաոսի: Ես կարծում եմ, որ եթե նրան ընտրեն, նա կշարունակի կործանարար քաղաքականությունը, հակամարտությունների քաղաքականությունը, կույր ատլանտիզմով Եվրոպայի միացման քաղաքականությունը։ Կարծում եմ՝ դա վտանգավոր է աշխարհի հանգստության համար»,- ասել է Լե Պենը RT France-ին տված հարցազրույցում։
«Հիլարի Քլինթոնը վատագույն տարբերակն է բոլոր գոյություն ունեցողներից»,- ընդգծել է նա։