Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շավարշ Քոչարյանը՝ Պեդրո Ագրամունտին

Շավարշ Քոչարյանը՝ Պեդրո Ագրամունտին
21.05.2016 | 00:56

Տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին՝ հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ հակադարձելով ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին: Նա մեկնաբանել է ԵԽԽՎ նախագահի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես բոլոր հակամարտությունները, պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, Հայաստանի ԱԳ փոխնախարարը ասել է.

«Ցանկալի կլիներ, որ նման մակարդակի միջազգային պաշտոնյան ծանոթ լիներ միջազգային իրավունքի ամենահիմնարար փաստաթղթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, համաձայն որի` տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ