Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանի և ՈՒկրաինայի միջև թռիչքների սահմանափակումները կվերացվեն

Հայաստանի և ՈՒկրաինայի միջև թռիչքների սահմանափակումները կվերացվեն
21.05.2016 | 00:57

ՈՒկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պայմանավորվել են երկու երկրների միջև օդային հաղորդակցության սահմանափակումների լիակատար վերացման շուրջ՝ ըստ ՈՒկրաինայի պետական ավիացիոն ծառայության մամուլի ծառայության հաղորդագրության:

«Դա վերաբերում է նշանակված փոխադրողների քանակին և չվերթերի հաճախականությանը»,- ասված է հաղորդագրությունում: Գերատեսչությունը հիշեցնում է, որ մինչ համաձայնությունների կնքումը փոխադրումներ կարող էր իրականացնել յուրաքանչյուր կողմից միայն մեկ ընկերություն, իսկ թռիչքների հաճախականությունը չէր կարող գերազանցել շաբաթական երեք չվերթը:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ