Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

EgyptAir-ի օդանավի բեկորները հայտնաբերվել են Միջերկրական ծովում

EgyptAir-ի օդանավի բեկորները հայտնաբերվել են Միջերկրական ծովում
21.05.2016 | 00:58

EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Միջերկրական ծովում, հայտարարել է Եգիպտոսի պաշտպանության նախարարությունը: Փարիզից Կահիրե չվերթի A320 օդանավում եղել է 56 ուղևոր և 10-հոգանոց անձնակազմը: Միջերկրական ծովի վրայով թռչելիս՝ եգիպտական ափ չհասած, ինքնաթիռը կորել է ռադարից, ինչպես հետո հայտարարվեց՝ աղետի է ենթարկվել:

Օդանավի բեկորների որոնման աշխատանքներում ներգրավվել են Եգիպտոսի, Հունաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ուժային կառույցների ու փրկարար ծառայությունների ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ