Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը տոնում է հաղթանակը

Էրդողանը տոնում է հաղթանակը
21.05.2016 | 01:07

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռիզեում իր կողմնակիցների առջև ելույթում պատմական է որակել խորհրդարանի՝ մի շարք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագծի ընդունումը. «Այսօր տեղի ունեցավ պատմական քվեարկություն: Իմ ժողովուրդը չի ցանկանում խորհրդարանում տեսնել պատգամավորների, որոնք աջակցում են անջատողական, ահաբեկչական կազմակերպությանը (PKK): Իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) ասում են, որ նրանք չպետք է գտնվեն այստեղ»:

Թուրքիայի խորհրդարանում մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու օգտին քվեարկել է 550 պատգամավորներից 376-ը: Ընդունման համար անհրաժեշտ էր 367 քվե: Խոսքը 138 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին է, 101-ը ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ) են:

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ