«Ազերի պրես» գործակալությունը հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգում կայացել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովի ու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հանդիպումը:
Պեդրո Ագրամունտը ասել է. «ԵԽԽՎ-ի ու անձամբ իմ դիրքորոշումն է, որ հայ-ադրբեջանական ու առհասարակ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության շրջանակում: Այս դիրքորոշման համար ես հայկական կողմի ու նույնիսկ որոշ խորհրդարանականների կոշտ քննադատություններին եմ արժանացել, որ իմ մասին բավականին կոպիտ են արտահայտվել: Սակայն դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Չէ՞ որ ես վստահ եմ, որ իմ դիրքորոշումն արդարացի է: Ինձ համար հիմնական հարցը հակամարտության շուտափույթ կարգավորումն է, ու ես դրա համար կգործադրեմ բոլոր ջանքերը»: