Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ինչո՞վ է Նազարբաևը Էրդողանից պակաս

Ինչո՞վ է Նազարբաևը Էրդողանից պակաս
21.05.2016 | 20:46

Ղազախստանի անվտանգության ծառայություններն այսօր երկրի տարբեր քաղաքներում ձերբակալել են Հողային օրենսգրքի փոփոխությունների դեմ բողոքող ակտիվիստների, ցուցարարների և ակցիաները լուսաբանող հարյուրավոր լրագրողների։ Լրատվամիջոցների տասնյակ աշխատակիցներ են ձերբակալվել Աստանայում, հանրապետության ամենախոշոր քաղաք Ալմաթիում, Կարագանդայում, Օրալում, Չիմկենտում։ Ժամեր անց լրագրողներից մի քանիսը, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության և «Ինտերֆաքս» գործակալության աշխատակիցներն ազատ են արձակվել։
«Ազատության» կայքէջը, «Ֆեյսբուք», «Յութուբ» և սոցիալական այլ ցանցեր Ղազախստանում երեկվանից արգելափակված են։ Հարյուրավոր մարդիկ այսօր փորձել են հավաքվել նախկին մայրաքաղաք Ալմաթիի կենտրոնական հրապարակում, սակայն ոստիկանները բերման են ենթարկել ակտվիստներին և կանխել են հավաքը։

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ