Թաիլանդը պատրաստվում է միանալ ԵԱՏՄ-ին՝ հայտնում է Nation թերթը՝ վկայակոչելով թագավորության արտգործնախարար Դոն Պրամուդվինաիին: «Ռուսաստանը խոստացել է պաշտպանել Թաիլանդի դիմումը ԵԱՏՄ նոր անդամ դառնալու համար»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այդ դիմումը մշակման ընթացքում է: Դոն Պրամուդվինաին նշել է, որ Թաիլանդի իշխանություններն արդեն գնահատել են ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման նպատակահարմարությունը, Բանգկոկին որոշակի ժամանակ է հարկավոր անհրաժեշտ ներքին ընթացակարգերն իրականացնելու և բանակցություններ սկսելու համար:
«Իսկապես, արդեն իրականացվել է Թաիլանդի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման նպատակահարմարության տնտեսական գնահատական՝ դեռ Մաքսային միության երկրների խմբի համար, որի մեջ ընդգրկված էին միայն Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը: ՈՒսումնասիրության արդյունքները բավականին դրական են ինչպես Թաիլանդի, այնպես էլ ԵԱՏՄ-ի համար»,- պատմել է նախարարը: