Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԵՄ-ին` Թուրքիային հակաահաբեկչական օրենսդրության մեջ ուղղումների պահանջի համար: Չավուշօղլուն կարևորել է ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարություն ունենալը: Նրա խոսքերով` ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը, որն ունի 20000-30000 անդամ, վերահսկում է Սիրիայի տարածքի 45 և Իրաքի տարածքի 30 տոկոսը:
Չավուշօղլուն հիշեցրել է, որ ԴԱԻՇ-ի դեմ միջազգային դաշինքն ունի 65 անդամ, սակայն դեռ գոյություն չունի պայքարի որևէ ազդեցիկ ռազմավարություն: Չավուշօղլուի խոսքերով` Թուրքիան Սիրիայից ընդունել է 2,7 միլիոն փախստականի, իսկ Իրաքից` 200000 փախստականի և կարևորել է ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում երկրների համագործակցությունը: