Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ օրենսդիրների աջակցությունը Բաքվին քաջալերեց ապրիլյան հակահայկական պատերազմական հանցագործությունների

ԱՄՆ օրենսդիրների աջակցությունը Բաքվին քաջալերեց ապրիլյան հակահայկական պատերազմական հանցագործությունների
21.05.2016 | 21:01

«Պետական օրենսդիրների աջակցությունն Ադրբեջանին քաջալերեց անցած ամսվա հակահայկական պատերազմական հանցագործությունների» վերնագրով հոդված է հրապարակվել The Foreign Policy Journal-ում, հեղինակներն են սենատորներ Բիլ Բարթոնն ու Լուիս Թոչթրոփը։

«Ապրիլի սկզբին, մինչ Նևադայի նահանգային օրենսդիր ժողովի խոսնակ Ջոն Հեմբրիքն Ադրբեջանում ընկերաբար շփվում էր բռնապետ Իլհամ Ալիևի հետ, իրեն հյուրընկալողը ԴԱԻՇ-ի ոճով պատերազմական հանցագործություններ էր կատարում։ Ապրիլի 1-ին Ալիևի զորքերը հարձակվեցին հայերով բնակեցված Արցախի վրա, որը հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, մասամբ այն պատճառով, որ օրենսդիրները, ինչպիսին խոսնակ Հեմբրիքն է, քաջալերել են ռազմատենչ վարքագիծը՝ անցկացնելով անհեթեթ բանաձևեր՝ ի պատիվ Ալիևի նավթով հարուստ բռնապետության»,- գրում են սենատորները՝ անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի ահասարսուռ դրվագներին՝ Թալիշում իրենց տանը խեղված մարմիններով հայտնաբերված տարեցներին և գլխատված զինվորին։ Հոդվածագիրները նշում են, որ Ալիևի պատերազմական հանցագործությունների հիմքում որոշ ամերիկացի օրենսդիրներից ստացած «հանդուրժողականության» պաշտոնական գովեստն է։ Նյու Մեքսիկոյի սենատի առաջնորդ Մերի Քեյ Փեփենը հովանավորել է 2015-ին հուշարձանի կանգնեցումը, որը գովաբանում է Ադրբեջանին որպես կրոնական ներդաշնակության ուտոպիա։ «Այդ տարի նշվում էր Ջուղայի լեգենդար գերեզմանատան՝ միջնադարյան խաչքարերի աշխարհում մեծագույն հավաքածուի՝ Ալիևի կողմից ԴԱԻՇ-ի նման իրագործված ոչնչացման 10-րդ տարին»,- գրում են սենատորները՝ ներկայացնելով Ադրբեջանին ուղղված աջակցության այլ դեպքեր ևս։

Նշվում է, որ Թենեսիից Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Թաունսը մեղադրվել է կաշառք վերցելու համար։ Նույն նահանգից Ալիևի մեկ այլ սատարող՝ կոնգրեսմեն Սթիվեն Քոենը, մեղադրվում է Ադրբեջանի գրաքննության կրկնօրինակման համար։ Ալիևն ունի նաև միջազգային մակարդակի սատարողներ, ինչպիսին է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոռումպացված ղեկավար և ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի թեկնածու Իրինա Բոկովան, որը շռայլ նվիրատվություններ է ստացել Ադրբեջանի արյունոտ բռնապետից և այնուհետև թույլ տվել նրան օգտագործել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակները՝ քարոզչության տարածման համար»։


Ադրբեջանի լոբբինգը չի սահմանափակվում զբոսախնջույքներով, նվերներով ու նվիրատվություններով։ Ադրբեջանցի պաշտոնյաները շրջում են նահանգից նահանգ՝ հայցելով անտեղյակ քաղաքական գործիչների անմեղ հնչողությամբ հայտարարություններ՝ հաջակցություն ժողովրդավարության ու համագործակցության՝ գրում են հոդվածագիրները։ Հաճախ ելնելով զուտ քաղաքավարությունից՝ պետական պաշտոնյաները նման առավելություն են շնորհում Ադրբեջանին։ Ադրբեջանի խնդրանքով նման անմեղ թվացող հայտարարություններում ներքաշված անձանց թվում են Նեբրասկայի նահանգապետ Փիթ Ռիքեթսը, Յուտայի նահանգապետ Գարի Հերբերտը, Օրեգոնի պետական ներկայացուցիչ Վալ Հոյլը, Այդահոյի նահանգապետ Բատչ Օտերը, Ալյասկայի սենատի նախագահ Քևին Մեյերը, Ալյասկայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Շենոն, Արիզոնայի նահանգապետ Դագ Դասին, Ջորջիայի նահանգապետ Նաթան Դիլը և այլք։

«Քաղաքականության մեջ հայտարարությունները պարզապես խորհրդանշական չեն։ Բանաձևերը, նույնիսկ անձնական հայտարարությունները, որոնք արվում են օրենսդիրների կողմից, Ադրբեջանի պետական ԶԼՄ-ներում ծաղկեցվում են երկու պատճառով. առաջինը՝ ցույց տալու Ադրբեջանի ժողովրդին, որ իրենց կառավարությունը մեծ ազդեցություն ունի ԱՄՆ-ի վրա՝ այդպիսով հեշտացնելով Ադրբեջանում այլակարծության ճնշումը։ Երկրորդ՝ ստեղծելու Ադրբեջանին ուղղված ամերիկյան աջակցության տպավորություն՝ հեշտացնելով համախմբումը հակահայկական դրոշի շուրջ։ Տասնամյակներ շարունակ ալիևյան կլանը հայերին դարձրել է քավության նոխազ այն ամենի համար, ինչ սխալ է Ադրբեջանում՝ խաղադրույք անելով 1990-ականների հայ-ադրբեջանական պատերազմից մնացած զայրույթի վրա»,- նշում են սենատորները։

Նրանք ընդգծում են, որ Ալիևի ապրիլյան պատերազմական հանցագործությունների լույսի ներքո՝ ելնելով 1994-ի հրադադարից ի վեր Ադրբեջանի մշտական ռազմատենչ վարքագծից, ամերիկացի պետծառայողները պետք է դադարեն քաջալերել Ադրբեջանի արյունոտ ռեժիմին բանաձևերի միջոցով։ «Այլապես այդ պաշտոնյաները պատասխանատու կլինեն քաղաքացիների հետագա խեղումը, ընկած զինվորների գլխատումը, միջնադարյան քրիստոնեական հուշարձանների՝ ԴԱԻՇ-ի ոճով ոչնչացումը քաջալերելու համար»,- եզրափակում են սենատորները։

Դիտվել է՝ 1376

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ