ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆրենկ Ռոուզը Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրաթներում կքննարկի հակահրթիռային պաշտպանության հարցեր: Նրա տարածաշրջանային այցը նախատեսվում է մայիսի 22-26-ը: Քուվեյթում մայիսի 23-25-ը տեղի կունենա խորհրդակցություն ՀՕՊ հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի կառավարական փորձագետների և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի միջև:
ԱՄՆ-ն արդեն մի քանի տարի երկխոսություն է վարում արաբական երկրների իր գործընկերների հետ՝ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում համատեղ ՀՕՊ համակարգ ստեղծելու ուղղությամբ: Վաշինգտոնը հայտարարում է, որ խորհրդակցությունների նպատակը՝ Իրանի հրթիռային սպառնալիքից պաշտպանությունն է: