Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ֆրանսիան և Գերմանիան դեմ են Ուկրաինայի և Թուրքիայի համար ԵՄ վիզայի ազատականացմանը

Ֆրանսիան և Գերմանիան դեմ են Ուկրաինայի և Թուրքիայի համար ԵՄ վիզայի ազատականացմանը
22.05.2016 | 18:45

Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստի ժամանակ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է, որ «հիմա ժամանակը չէ» Ուկրաինայի և ևս 3 այլ երկրի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու համար: «Այդ հարցը չի կարող լուծվել առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում: Ֆրանսիան դա չի ուզում», - ասել է Բեռնար Կազնևը:

Նրան աջակցել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, որ պնդել է` պետք է սպասել մինչև Եվրախորհրդարանը մշակի և հաստատի երրորդ երկրների հետ ազատ վիզային ռեժիմի արտակարգ կասեցման մեխանիզմը: Այդ մեխանիզմը թույլ կտա Եվրամիությանը չեղարկել առանց վիզայի ռեժիմը Թուրքիայից կամ այլ երկրներից փախստականների մեծ հոսքի դեպքում:
Ուկրաինայից բացի, ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ ձեռք բերելու հույս ունեն Թուրքիան, Կոսովոն և Վրաստանը:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ