Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կործանված EgyptAir ինքնաթիռի վրա եղել են սպառնալից գրառումներ

Կործանված EgyptAir ինքնաթիռի վրա եղել են սպառնալից գրառումներ
22.05.2016 | 18:49

Միջերկրական ծովն ընկած EgytptAir ինքնաթիռը երկու տարի առաջ վանդալների թիրախ էր դարձել: The New York Times-ը տեղեկացնում է, որ ինքնաթիռի վրա քերված գրություն է եղել՝ «Մենք կկործանենք այս ինքնաթիռը»: Գրության հեղինակները Կահիրեի օդանավակայանի աշխատակիցներն են եղել, որ կիսում են «Մուսուլման եղբայրներ» ծայրահեղական խմբավորման հայացքները: Նախազգուշացնող գրությունն այդպես էլ չեն ներկել: Կործանված ինքնաթիռն ուղեկցել են անվտանգության երեք աշխատակիցներ, թեպետ սովորաբար երկուսն են լինում: Ինքնաթիռի կործանման պատճառը դեռևս հայտնի չէ:

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ