Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի խորհրդարանի նախագահը նոր սկանդալի հեղինակ

Թուրքիայի խորհրդարանի նախագահը նոր սկանդալի հեղինակ
22.05.2016 | 18:53

Cumhuriyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմաիլ Քահրամանը հայտարարել է, որ լաիցիզմը (աշխարհիկություն) հանրապետության հիմքերից չէ և նոր սահմանադրությունում չպետք է լինի լաիցիզմի մասին հոդված: Քահրամանի այս հայտարարությունը տարատեսակ քննարկումներ է առաջացրել Թուրքիայում:

Սրանից առաջ նա հայտարարել էր, որ Թուրքիան պետք է ունենա կրոնական սահմանադրություն, նրան առարկեց վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, նաև նախագահ Ռեջեփ Էրդողանը: Քահրամանը ստիպված եղավ հայտարարել, որ հայտնել է իր անձնական կարծիքը: Լաիցիզմը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի 6 սկզբունքներից մեկն է, որը հանգում է նրան, որ իսլամը դուրս չգա մզկիթի դարպասներից:

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ