Ադրբեջանը դեմ չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնմանը՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը։
Վիեննայի հանդիպումից հետո ANS-ին հարցազրույցում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը, հայտարարել էր. «Անջեյ Կասպշիկի լիազորությունենրում էական փոփոխություններ չեն կարող լինել: Այնտեղ նշված է Մինսկի խմբի դիրքորոշումը, մենք այդ առիթով պարտավորություններ չենք ստանձնել»: