Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ չի լինի մինչև 2017-ը

Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ չի լինի մինչև 2017-ը
23.05.2016 | 11:57

Գերմանիայի կառավարությունն այլևս հույս չունի, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար կսկսի գործել հուլիսի 1-ից՝ գրում է Bild-ը: Անկարան այս տարի չի հասցնի կատարել անհրաժեշտ պայմանները: Դրա պատճառը համարում են ԵՄ-ի և Թուրքիայի բանակցությունների արգելակումը:
Բանակցությունները չեն կարող ավարտվել մինչև 2016թ. հունիսի վերջ, կարծում են Բեռլինի կառավարական շրջանակներում: Պատճառը հակաահաբեկչական օրենսդրության անհրաժեշտ փոփոխություններն են, որոնք խիստ մերժում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի չեղարկումը փախստականների հարցով համաձայնագրի անքակտելի մասն է։ Թուրքիան պետք է կատարի անհրաժեշտ 72 պայմանները, որոնց թվում է նաև թուրքական հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԵՄ-ի պահանջը՝ հակաահաբեկչական օրենսդրությունը փոխելու վերաբերյալ, ասելով, որ չեն գնա նման քայլի։

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ