Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շարունակելու են Անկարայի և Բրյուսելի միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելու բանակցությունները: Նրանք հանդիպել են Ստամբուլում՝ առաջին Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի շրջանակներում: Ըստ հեռուստաալիքի աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են բանակցություններ անցկացնել ԵՄ իշխանությունների հետ` անվիզա ռեժիմի անցման շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարի մանրակրկիտ գնահատման համար, հաշվի առնելով Թուրքիայի զգայունությունը և նրա առաջնահերթությունները: