Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իլհամ Ալիևը Ստամբուլում բարձրացրել է ԼՂ-ի ու Մեծամորի ատոմակայանի հարցերը

Իլհամ Ալիևը Ստամբուլում բարձրացրել է ԼՂ-ի ու Մեծամորի ատոմակայանի հարցերը
23.05.2016 | 22:39

APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովում ելույթում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ընդգծելով, որ կոնֆլիկտը լուծում չի ստանում ավելի քան 20 տարի: Ալիևը միջազգային հանրությանը մեղադրել է Ադրբեջանի հանդեպ «երկակի ստանդարտներ կիրառելու» համար: «ԼՂ-ի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն ավելի քան 20 տարի չեն կատարվել, իսկ միևնույն ժամանակ այլ հարցերի շուրջ նրա բանաձևերը կատարվել են մեկ օրում կամ մի քանի ժամում»,- ասել է նա: Ալիևը «տարածաշրջանի համար վտանգավոր» է որակել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ