Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դեմիրթաշը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել արձագանքել Էրդողանի վարչակարգի գործողություններին

Դեմիրթաշը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել արձագանքել Էրդողանի վարչակարգի գործողություններին
23.05.2016 | 22:45

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ու Ստամբուլում ընթացող Համաշխարհային հումանիտար առաջին գագաթաժողովին: Դեմիրթաշն ու Յուսեքդաղը կոչ են արել արձագանքել երկրում մարդու իրավունքների խախտումներին ու հումանիտար ճգնաժամին.

«Մենք մտահոգ ենք, որ Էրդողանի վարչակարգի հանցանքները և մարդու իրավունքների խախտումները ստվերի տակ են մնում Առաջին հումանիտար գագաթաժողովի անցկացման պատճառով:
Անհրաժեշտ ենք համարում ձեզ հասցնել մեր երկրում առկա քաղաքական ու հումանիտար ճգնաժամի ողջ խորությունը: Հավատում ենք, որ ժողովրդավարության խորացումը գլխավորն է՝ ապագայում լուծելու ու կանխելու համար հումանիտար ճգնաժամերը»:

Դիտվել է՝ 705

Մեկնաբանություններ