Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների մեկ քառորդին անձեռնմխելիությունից զրկելը մտահոգիչ է

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների մեկ քառորդին անձեռնմխելիությունից զրկելը մտահոգիչ է
23.05.2016 | 22:46

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Մերկելը աջակցություն է հայտնել ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագրին՝ հայտարարելով, որ այն բխում է երկու կողմի շահերից: Մերկելն ընդունել է, որ իրագործման համար դեռ պետք է աշխատել:

«Անգամ եթե ձգձգվի ԵՄ-Թուրքիա համաձայնագրի իրագործումը, կողմերը պետք է մնան սերտ շփման մեջ: Մենք շատ բաց, ինտենսիվ ու առարկայական խոսել ենք ոչ թե բոլոր ասպեկտների մասին, այլ մոտ ապագայի և այն ամենի, թե ինչ է պետք անել»,- ասել է Մերկելը: Նա հայտարարել է, որ խոր մտահոգություն է առաջացնում Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների մեկ քառորդին անձեռնմխելիությունից զրկելը:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ