Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի նոր տնտեսական մոդելի հիմքում կդրվի պաշտպանական արդյունաբերությունը

Թուրքիայի նոր տնտեսական մոդելի հիմքում կդրվի պաշտպանական արդյունաբերությունը
23.05.2016 | 22:47

Թուրքիայի նոր տնտեսական մոդելը հիմնվելու է արտադրության վրա, որտեղ առանցքային բաղադրիչը կդառնա պաշտպանական արդյունաբերությունը՝ TRT Haber հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խորհրդական Յիղիթ Բուլութը: Նա ասել է, որ թուրքական կառավարությունը մտադիր է հետևել ավելի վաղ ընտրած տնտեսական ռազմավարությանը, անկախ՝ ով կհայտնվի նոր կառավարության տնտեսական ղեկավարման թիմում: Խոսելով փախստականների և Թուրքիայի ու ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմի մասին՝ Բուլութը նշել է, որ եթե Անկարայի հետ բանակցություններում Բրյուսելը շարունակի «երկակի ստանդարտների» իր քաղաքականությունը, թուրքական կառավարությունը կարող է դադարեցնել ԵՄ-ի հետ բոլոր, այդ թվում` մաքսային միության շուրջ պայմանավորվածությունները: Դեպի Եվրոպա փախստականների անօրինական հոսքի դադարեցման և Շենգենյան գոտի Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզա մուտքի թույլատրման մասին համաձայնագրի քննարկման ժամանակ Բրյուսելի և Անկարայի միջև մի շարք տարակարծություններ են ծագել Թուրքիայի հակաահաբեկչական օրենքի առնչությամբ: ԵՄ-ը ցանկանում է, որ թուրքական այդ օրենքը բերվի ԵՄ չափանիշների հետ համապատասխանության, իսկ Անկարան խիստ դեմ է:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ