Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ. Հայաստանի հետ նոր համաձայնագիր է նախատեսվում

ԵՄ. Հայաստանի հետ նոր համաձայնագիր է նախատեսվում
23.05.2016 | 22:48

Բրյուսելում ընթանում է «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների արտգործնախարարների 7-րդ ամենամյա հանդիպումը: Հանդիպումը, որին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի Մոլդովայի ու Ուկրաինայի, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները, անցնում է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ: Հանդիպմանը ներկա կլինի նաեւ Եվրոպայի Ընդլայնման ու հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:


Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովից ուղիղ մեկ տարի անց՝ արտգործնախարարների հանդիպումը հնարավորություն է տալիս ամփոփել արված բարեփոխումները ու վերահաստատել ԵՄ-ի աջակցությունը տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանն ու բարգավաճմանը:

Բարեփոխումը շարունակում է մնալ առանցքային Արեւելյան գործընկերության համար եւ ԵՄ-ն ընդունում է, որ յուրաքանչյոր գործընկեր երկիր բարեփոխման իր ուրույն ճանապարհը պետք է անցնի: Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի համար այդ ուղիները ամրագրված են Ասոցացման համապարփակ համաձայնագրերում: Հայաստանի ու Ադրբեջանի հետ նախատեսվում են նոր համաձայնագրեր, իսկ Բելառուսի հետ հարաբերությունները զարգանում են:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ