Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անգելա Մերկել. Թուրքիան պետք է կատարի պայմանավորվածությունները

Անգելա Մերկել. Թուրքիան պետք է կատարի պայմանավորվածությունները
24.05.2016 | 12:08

Թուրքիայի ղեկավարությունը պետք է կատարի ԵՄ-ի բոլոր կետերը վիզային ռեժիմի ազատականացման համար, հակառակ դեպքում վիզային ռեժիմի դյուրացումը Թուրքիայի և Եվրամիության միջև ուժի մեջ չի մտնի՝ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին:

«Ես հասկացրել եմ, որ դեպի ազատ վիզա տանող ճանապարհը հիմնվում է 72 կետերի վրա: Դրանք նորություն չեն՝ ԵՄ-ն ներկայացրել է դեռևս 2013-ի դեկտեմբերին: Մենք պահանջում ենք, որ իրագործվեն բոլոր կետերը ազատ վիզային ռեժիմ տրամադրելու համար»,- ասել է Մերկելը: Թուրքիան մինչ օրս 75 պահանջներից միայն 5-ն է կատարել:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ