ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չարաշահում է հրադադարի ռեժիմը:
«Մենք կոչ ենք անում դադարեցնել Հալեպում և Դարայում ուժգնացող հարձակումները, հումանիտար օգնության մատակարարման խոչընդոտումը: Այս գործողությունները ցուցադրում են նրա դժկամությունը գործող հրադադարի ռեժիմի, ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 որոշումների նկատմամբ»,- ընդգծել է Թոները:
Նա նշել է, որ Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն է կրում ռեժիմի վրա ճնշում գործադրելու առումով, որ դադարեն հարձակողական գործողությունները, որոնց ընթացքում զոհվում են խաղաղ բնակիչներ: