EgyptAir ընկերության օդանավի աղետի վայրում հայտնաբերված մարդկանց մասունքների վերլուծությունը վկայում է, որ օդանավում կարող էր պայթյուն լինել, հայտնում են եգիպտական աղբյուրները. «Մարմինների մասերի չափսերը հիմնականում չեն գերազանցում ձեռքի ափը, որ վկայում է պայթյունի մասին»,- նշում է աղբյուրը հավելելով, որ ուղևորատար օդանավը, հնարավոր է, պայթել է օդում: