Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կիպրոսի նախագահը կընդհատի այցը Թուրքիա

Կիպրոսի նախագահը կընդհատի այցը Թուրքիա
24.05.2016 | 21:16

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը կընդհատի այցը Թուրքիա՝ արարողակարգի խախտման պատճառով՝ հայտնում է Reuters գործակալությունը: Անաստասիադիսը Թուրքիա է ժամանել երկուշաբթի օրը և հրաժարվել է մասնակցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կազմակերպած ճաշին՝ թուրք-կիպրոսցիների առաջնորդ Մուստաֆա Աքընջիին հրավիրելու պատճառով: Քաղաքական գործիչները բանակցություններ են վարում Կիպրոսի միավորման ուղղությամբ, սակայն Անաստասիադիսը, որպես ճանաչված պետության ղեկավար, ցավագին է արձագանքում երկու առաջնորդների հավասար ընդունման փորձերին, նշում է գործակալությունը: Կիպրոսի CAN գործակալության տվյալներով՝ Անաստասիադիսը հայտարարել է. «Ճաշեք, ես չեմ գա», երբ Կիպրոսի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ ներկա է լինելու Աքընջին:


Անաստասիադիսը կհեռանա Թուրքիայից երեքշաբթի երեկոյան: Նա նաև չեղյալ է հայտարարել հինգշաբթի օրը նախատեսված հանդիպումը ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի հետ և Աքընջիի հետ բանակցությունների հերթական փուլը, որը պետք է կայանար ուրբաթ օրը:

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ