Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ և շնորհավորել է նրան «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ և Թուրքիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Նրանք հավաստել են, որ երկու երկրների բարեկամական ու եղբայրական հարաբերությունները զարգացում կապրեն բոլոր ոլորտներում: