Վիետնամական պատերազմի վետերաններ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, սենատոր Ջոն Մաքքեյնը և նախկին սենատոր Բոբ Քերին հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Վիետնամ վկայում է, որ հին թշնամիները դարձել են նոր գործընկերներ՝ հայտնում է Associated Press-ը: Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ը երբեք չպետք է պատերազմը խառնի պատերազմի մարտիկների հետ:
Քաղաքական գործիչները նշել են, որ ամերիկացի ղեկավարները զորքեր ուղարկելիս պետք է միշտ ազնիվ լինեն իրենց նպատակներում: Նրանք պատերազմի ժամանակ չէին կարող պատկերացնել, որ ժամանակ կգա, երբ Վիետնամը և ԱՄՆ-ը կհամագործակցեն առևտրի և անվտանգության ոլորտում: