Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Ադրբեջանը վերածվել է ահաբեկչական պետության»

«Ադրբեջանը վերածվել է ահաբեկչական պետության»
25.05.2016 | 13:35

«Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը վերածվել է ահաբեկչական պետության, և ժամանակն է, որ միջազգային հանրությունը հաշվի նստի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ»,- ԼՂ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեցին Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբլուանը և Ռենե Ռուքեն:

«Ֆրանսիա - Հայաստան» և «Ֆրանսիա - Ղարաբաղ» բարեկամության խմբերը գլխավորող պատգամավորները պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղում են: Նրանք վստահեցրին, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ամեն ինչ անելու է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Ֆրանսուա Ռոշբլուանը նշեց, որ «Ֆրանսիա - Ղարաբաղ» բարեկամության խմբում ընդգրկված պատգամավորները «ակտիվորեն աշխատում են Ֆրանսիայի քաղաքական ղեկավարության հետ՝ հնարավորինս ճշգրիտ ներկայացնելու իրականությունը»: «Ես անցյալ տարի սեպտեմբերին ասել էի, որ Ադրբեջանը ահաբեկչական պետության պես է իրեն պահում: Անցած ամսին կատարվածից հետո ես այլևս չեմ ասում, որ Ադրբեջանը ահաբեկչական պահվածք ունի, ես ասում եմ, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է»:


Ողջունելով մայիսի 16-ին Վիեննայում Սարգսյան - Ալիև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նա վստահեցրեց, որ ՄԽ համանախագահների այդ առաջարկությունները, հատկապես վստահության հաստատման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, կամրապնդեն խաղաղությունը և լավ հիմք կծառայեն հետագա ակտիվ բանակցությունների համար. «Սկզբունքորեն մի նոր հանդիպում տեղի կունենա: Հնարավոր է` Փարիզում կամ մեկ այլ մայրաքաղաքում: Բայց մենք չէինք ուզենա, որ սա հերթական հանդիպում լիներ: Այս բանակցությունները, հանդիպումները պետք է ի վերջո արդյունքի հանգեցնեն, և ես կարծում եմ, որ բոլորը շահագրգռված են դրանում, այդ թվում՝ նույնիսկ Ադրբեջանը»:


«Ֆրանսիա - Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Ռենե Ռուքեն հայտարարեց, որ Ադրբեջանն իր «կեղծ ու ագրեսիվ քարոզչությամբ խեղաթյուրում է իրականությունը»՝ փորձելով «արդարացնել ոտնձգությունները Արցախի ժողովրդի նկատմամբ». «Բանակցությունների հիմնական թեման պետք է դառնա Արցախի ինքնորոշման գերակա ճանաչումը և Արցախի անկախության ճանաչումը»:


Հանդիպման ավարտին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ասաց. «ՈՒզում եմ, որ ֆրանսիացի պատգամավորները հաստատ իմանան, որ մենք այստեղ մեր պայքարը մտադիր ենք շարունակել մինչև վերջ՝ անկախ նրանից, թե ինչպիսի իրավիճակ, ինչպիսի դիմակայություն է մեզ պարտադրվելու»: Ֆրանսիացի պատգամավորները այցելել էին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբակոծությունների թիրախում հայտնված Թալիշ և Մատաղիս համայնքները, եղել էին առաջնագծում: Նրանք ասացին, որ տեսած ավերածությունների մասին տեղեկությունները կփոխանցեն Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ