Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի նոր վարչապետը սահմանում է գերակայությունները

Թուրքիայի նոր վարչապետը սահմանում է գերակայությունները
25.05.2016 | 13:37

Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ազգային մեծ ժողովում ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը, անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Turkrus.com կայքը գրել է՝ Յըլդըրըմը նշել է. «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման համար երկխոսության ճանապարհները բաց ենք թողնելու, հարաբերությունները կարգավորելու ենք քննարկումների միջոցով՝ ելնելով ընդհանուր շահերից»:

Վարչապետը խոսել է նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին՝ նշելով, որ ԵՄ-ն շարունակում է «ռազմավարական թիրախ մնալ Թուրքիայի համար»։ «Սակայն ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները չենք դիտարկում որպես այլ երկրների հետ հարաբերությունների այլընտրանք։ Թուրքիան շարունակելու է կատարել պարտավորությունները ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու համար։ Դրան ի պատասխան ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ երկակի չափանիշների կիրառումը ճիշտ չենք համարում»,- ասել է նա։

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ