Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ի՞նչ կլինի, եթե Թուրքիայի և ԵՄ-ի կապերը խզվեն

Ի՞նչ կլինի, եթե Թուրքիայի և ԵՄ-ի կապերը խզվեն
25.05.2016 | 13:40

Թուրքիայի վերջին իրադարձություններից հետո թե Բրյուսելում, թե Անկարայում քննարկվում է Եվրամիությանն անդամակցության գործընթացի ճակատագիրը՝ գրում է BBC-ի թղթակից Էլչին Փոյրազլարը. «Եվրահանձնաժողովի՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման վերաբերյալ խորհրդից հետո, կարծես, քամին սկսել է հակառակ ուղղությամբ փչել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ԵՄ-ի հետ փախստականների վերաբերյալ համաձայնագրի շրջանակում Թուրքիայում հակաահաբեկչական օրենսդրության մեջ փոփոխություն կատարելու պահանջին ի պատասխան մայիսի սկզբին, դիմելով ԵՄ-ին, ասել էր. «Մենք մեր ճանապարհով կգնանք, դուք՝ ձեր ճանապարհով, ում հետ կարող եք՝ համաձայնություն կնքեք»։ Թուրք պաշտոնյաները շարունակում են նշել, որ հակաահաբեկչական օրենսդրությունը չի փոխվելու: Էրդողանի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը մեկ քայլ էլ հեռուն գնաց՝ հայտարարելով, որ ԵՄ-ի հետ Մաքսային միության մասին համաձայնագիրն անգամ կարող են չեղարկել։ ԵՄ-ն էլ չի խուսափում Թուրքիայի անդամակցության խնդիրների մասին խոսելուց։


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը անցյալ շաբաթվա վերջին հայտարարեց, որ եթե նման տեմպով շարունակվի, Թուրքիան ԵՄ-ին 3000-ից շուտ չի կարողանա անդամակցել։ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն էլ հայտարարեց, որ Թուրքիան մեծ արագությամբ հեռանում է Եվրոպայի արժեքներից, և դա անդամակցության գործընթացն անհնարին է դարձնում։ Թուրքիան մինչ այժմ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը շարունակելու քաղաքական կամքից չի հրաժարվել։ Սակայն եթե «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանությունը, ծայրահեղական քայլ ձեռնարկելով, խաթարի Բրյուսել-Անկարա հարաբերությունները, ի՞նչ տեղի կունենա։ Գերմանական Մարշալի հիմնադրամի (GMF) Անկարայի գրասենյակի տնօրեն Օզգյուր ՈՒնլյուհիսարջըքլը այդ հայտարարությունները ձեռնամարտի է նմանեցնում։ BBC-ի թուրքական ծառայության հետ զրույցում նա նշել է, որ եթե դեպի Եվրոպա սիրիացի փախստականների հոսքը դադարեցնելու դիմաց Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ի վիզաների ազատականացման պայմանը չիրականանա, այդ համաձայնագիրը կարող է առկախվել։ ԵՄ-ին անդամակցելու Անկարայի երազանքի կասեցման մասին ՈՒնլյուհիսարջըքլըն ասում է. «ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու հեռանկարն արդեն շատ թուլացած վիճակում է։ Հատկապես՝ վերջին շաբաթների ընթացքում»:


Քաղաքական, տնտեսական, հասարակական հետազոտությունների հիմնադրամի արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների տնօրեն ՈՒֆուք ՈՒլութաշը նշում է, որ եթե համաձայնագիրն առկախվի, Անկարայի ու Բրյուսելի հարաբերություններն ու տնտեսական համագործակցությունը չեն ավարտվելու։ ՈՒլութաշն ասում է. «Եվրոպայում մասամբ դադարեցված փախստականների հոսքը դարձյալ օրակարգում կհայտնվի։ Փախստականների հոսքը դարձյալ կսկսվի լուրջ չափերով»։ Ստամբուլի քաղաքականությունների կենտրոնի մասնագետ, պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի ապագան մռայլ է պատկերում։ Նրա համոզմամբ՝ ԱԶԿ-ական իշխանությունը, ծայրահեղական քայլ կատարելով, կարող է դադարեցնել ԵՄ-ին անդամակցության գործընթացը։ Նա կարծում է, որ Թուրքիան, ԵՄ-ից բացի, առանձնապես ընտրություն չունի։ «Այսօր Թուրքիայի և ԵՄ-ի միջև ներմուծման ու արտահանման մակարդակը 45-50 տոկոս է։ 135-140 մլն եվրոյի շրջանառության մասին է խոսվում։ Բացի այդ, Եվրոպայից եկող ուղղակի ներդրումների մակարդակը 65 տոկոս է։ Դրանք անտեսվել չեն կարող»,- ասել է նա։ Աքթարն ասում է, որ Թուրքիան մեկուսանում է արտաքին քաղաքականության հարցում։

«Թուրքիան աշխարհում մի քանի բարեկամ ունի. Սաուդյան Արաբիան, Կատարն ու Ադրբեջանը»,- ասում է նա։ Աքթարի համոզմամբ՝ ԵՄ-ի համար Թուրքիան և Ռուսաստանը երկրներ են, որոնց պետք է միշտ վերահսկողության տակ պահել, քանի որ չգիտես՝ ինչ կարող են անել։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի դադարեցումը սոցիալական հետևանքներ էլ կունենա։ ԵՄ-ի կողմից հակաահաբեկչական օրենսդրությունը փոխելու պահանջն առնչվում է նաև Թուրքիայի քրդերին։ Աքթարի համոզմամբ՝ Թուրքիան չի հետևում կոպենհագենյան չափանիշներին, և այդ պահից ի վեր բոլոր հիմնարար ազատությունները, ազգային փոքրամասնությունների, քրդերի իրավունքները ոտնահարվել են։ «Տեղահան եղած քրդերի թիվը 500-600 հազար է։ Դա շարունակվելու է»,- ասում է Աքթարը։

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ