Trend գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին՝ նշված է պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Քերին ընդգծել է, որ ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելուն: ԱՄՆ-ը գնահատում է ծայրահեղականության դեմ պայքարում Ադրբեջանի հետ համագործակցությունը:
«ԱՄՆ-ն ու Ադրբեջանն ավելի քան մեկ քառորդ դար աշխատել են միասին՝ ելնելով Եվրոպայում ու նրա սահմաններից դուրս անվտանգության ու բարգավաճման շահերից: Ադրբեջանը կենսական կարևոր դեր է խաղում որպես էներգակիրների մատակարար եվրոպական շուկաներ, և ԱՄՆ-ն ամբողջովին աջակցում է տարածաշրջանում էներգետիկ դիվերսիֆիկացման ընդլայնման ձեր ջանքերը»,- ասվում է Քերիի շնորհավորական ուղերձում: