Ստամբուլում ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլեր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման վիճելի թեմաներին է անդրադարձել Deutsche Welle պարբերականը՝ թվարկելով 5 վիճելի հարց: Առաջին վիճելի թեման ԵՄ-ի և Թուրքիայի միջև փախստականներն են և վիզաների ազատականացման 72- կետանոց նախապայմանները։ Թուրքիայի խորհրդարանում պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու օրինագիծը Անգելա Մերկելը բացասական է ընդունել, ինչը ևս վիճելի թեմա է եղել։
Հաջորդ վիճելի թեման Թուրքիայում մամուլի ազատության խիստ սահմանափակումներն են, որին համաձայն չէ նախագահ Էրդողանը։ Վիճելի խնդիրներից է նաև ZDF-ի հաղորդավար Բոհերմանի բանաստեղծությունը` նվիրված Էրդողանին։ Եվ վերջապես, Բունդեստագի օրակարգ մտած Հայոց ցեղասպանության բանաձևը, որտեղ 1915-ի համար օգտագործվում է ցեղասպանություն եզրույթը։