Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Deutsche Welle. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեստագի որոշումն անխուսափելի է

Deutsche Welle. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեստագի որոշումն անխուսափելի է
25.05.2016 | 13:43

Հունիսին Բունդեստագը մտադիր է որոշում անցկացնել, որը դատապարտում է անցյալ դարի սկզբին հայերի ջարդերը` բնութագրելով «ցեղասպանություն»: Դա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կատաղությունն առաջ կբերի՝ գրում է Deutsche Welle-ն: «Առաջին անգամ պահպանողական քրիստոնյա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ, CDU) և քրիստոնյա-սոցիալիստական միությունը (ХСС, CSU), ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատները և «Կանաչները» նպատակաուղղված են որոշումը պաշտոնական դարձնելու»,- նշում է հեղինակը: Բունդեստագի նախագահ Նորբերտ Լամմերը և Գերմանիայի նախագահ Իոահիմ Հաուկը արդեն օգտագործել են «ցեղասպանություն» եզրույթը, որ Անկարայի բողոքն է առաջացրել: Բունդեստագի կայքը հայտնում է, որ հունիսի 2-ին կքննարկվի «101 տարի առաջ հայերի և քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության հիշողությունը և հիշատակումը» նախագիծը:

«ՔԴՄ-ՔՍՄ-ի խորհրդարանական մամուլի քարտուղարը հաստատել է, որ որոշման տեքստը պատրաստ է, հունիսի 2-ի հռչակագրի վերաբերյալ անվանական հայտարարություն չի լինի: Դա նշանակում է, որ խորհրդարանի անդամները պարտավոր չեն լինի ներկա լինելու Բունդեստագի նիստին: Բունդեստագի անդամները քննարկելու են ձեռքը բարձրացնելով: «Կարող են խնդիրներ առաջանալ Անկարայի հետ: Բայց Բունդեստագը չպետք է թույլ տա, որ Էրդողանի նման բռնակալը շանտաժի իրեն»,- նշել է Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը:


ՔԴՄ-ՔՍՄ-ի արտաքին քաղաքականության նախագահ Ֆրանց-Յոզեֆ Յունգը և ՔՍՄ-ի մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Բերնդ Ֆաբրիտիուսը, հեղինակի խոսքով, ընդգծել են, որ Գերմանիան պատմական պարտավորություններ ունի: Այժմ Գերմանիան մտադիր է պաշտոնապես ներողություն խնդրելու Օսմանյան կայսրությանը ռազմական աջակցության համար: «Հաննովերում գերմանա-հայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտիյանը հույս ունի, որ այդ ներողությունը եզրափակիչ տեքստի մաս կկազմի, որը հավանության կարժանանա հունիսի 2-ին: Առայժմ դա անորոշ է, սակայն ձախ կուսակցությունը և «Կանաչները» պահանջել են, որ ոչ միայն օգտագործվի «ցեղասպանություն» տերմինը, այլև Գերմանիան ներողություն խնդրի»,- նշված է հոդվածում:

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ