ԵՄ-ն կարող է մինչև տարվա վերջ մասամբ մեղմել ՌԴ պատժամիջոցները: Չի բացառվում, որ ԵՄ-ն կերկարաձգի գործող պատժամիջոցները վերջին անգամ: ԵՄ անդամ երկրները պատժամիջոցների վերաբերյալ տարաձայնություններ ունեն: Պատժամիջոցների պահպանմանը կողմ են Լեհաստանը, մերձբալթյան երկրները, Մեծ Բրիտանիան և Շվեդիան, դեմ են Հունգարիան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան և Իտալիան:
Պատժամիջոցների ժամկետը լրանում է հուլիսի 31-ին, երկարաձգման հարցը կքննարկվի հունիսի 28-29-ին ԵՄ վեհաժողովում: